ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. Ամերիկահայ համայնքը դուրս է եկել փողոց` շնորհակալություն ասելու ԱՄՆ իշխանություններին ու մասնավորապես ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին` Հայոց ցեղասպանությունը ճանաչող ուղերձի համար։
Ի՞նչ կատարվեց Ծիծեռնակաբերդում, երբ իմացան Բայդենի ուղերձի մասին. տեսանյութ
ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի` Facebook-ում հրապարակած տեսանյութում երևում է, որ Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչներն ԱՄՆ նախագահի ուղերձից հետո պաստառներով ու Հայաստանի դրոշներով դուրս են եկել փողոց, ծափահարություններով ու ողջույններով արտահայտելով իրենց վերաբերմունքը ԱՄՆ նախագահի ուղերձին։
Մեկ այլ տեսանյութում ներկայացված է Բրբենքում տեղի ունեցած հավաքը, որին մասնակցել են հայամետ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ջիմի Գոմեսը և այլք։
Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձում քիչ առաջ ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը` օգտագործելով հենց «ցեղասպանություն» եզրույթը։