Ռուս ռազմական բժիշկներն բուժօգնություն են ցուցաբերել Արցախի ավելի քան 1300 բնակչի

Արցախի դաշտային հոսպիտալները համալրված են անհրաժեշտ ժամանակակից ախտորոշիչ ու բուժիչ սարքավորումներով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Ռուս խաղաղապահ զորախմբի բժշկական մասնագետները Ռուսաստանի պաշտպանության նախարարության դաշտային հոսպիտալներում Լեռնային Ղարաբաղի ավելի քան 1300 բնակիչների օգնություն են ցուցաբերել:

Ռուս խաղաղապահներն Արցախում պատրաստվում են Հաղթանակի օրվան նվիրված հանդիսավոր երթին

ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ տեղի բնակիչների ընդունելությունն իրականացվում է Ստեփանակերտ ու Մարտակերտ քաղաքներում տեղակայված դաշտային հոսպիտալներում:

Բացի այդ, հումանիտար-բժշկական ակցիաների անցկացման շրջանակում բազմաֆունկցիոնալ արտագնա բժշկական բրիգադները պոլիկլինիկական օգնություն են ցուցաբերում հեռավոր բնակավայրերում:

«Հոսպիտալի աշխատանքի մեկնարկից ի վեր ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 1300 բնակիչներ որակյալ բուժօգնություն են ստացել, այդ թվում՝ մոտ 200 երեխա։ Բոլոր դիմողները ստացել են խորհրդատվություն ու անհրաժեշտ նշանակումներ՝ տեղակայված շարժական հիվանդանոցներում թերապևտների, վիրաբույժների և այլ մասնագետների կողմից զննում անցնելուց հետո», - նշված է հաղորդագրության մեջ:

Հանգիստ գյուղատնտեսական աշխատանքներ. Արցախում խաղաղապահները ապահովում են անվտանգությունը

Մարտակերտում տեղակայված թիվ 2 հատուկ նշանակության բժշկական ջոկատի պետ, բժշկական ծառայության մայոր Դմիտրի Նաումովը նշել է, որ հիմնական պաթոլոգիաները, որոնց հարցով դիմում են տեղի բնակիչները, սրտանոթային հիվանդություններն են, շնչառական օրգանների հիվանդությունները, ոսկրային ապարատի հիվանդությունները:

«Անհրաժեշտության դեպքում մենք ցուցաբերում ենք խորհրդատվական-ախտորոշիչ օգնություն, կատարում ենք պրոցեդուրաներ՝ ուլտրաձայնային ախտորոշում, ռենտգեն ախտորոշում, լաբորատոր ախտորոշում»,–ավելացրել է նա:

Հատուկ նշանակության բժշկական ջոկատի ստորաբաժանումների կազմում աշխատում են 60-ից ավելի մասնագետներ, որոնց թվում են ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ, համաճարակաբաններ և այլ մասնագետներ: Դաշտային հիվանդանոցները համալրված են բոլոր անհրաժեշտ ժամանակակից ախտորոշիչ ու բուժիչ սարքավորումներով:

Շուշիի մոտակայքում խաղաղապահների օգնությամբ վերացվել է գազատարի վթարը․ տեսանյութ
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են