Օպերային երգչուհի Սվետլանա Կասյանից գողացել են «Սուրբ Սիլվեստր» շքանշանը

Երգչուհու խոսքով՝ շքանշանը գողացել են իր ավտոմեքենայից, երբ այն գտնվել է Մոսկվայի կայանատեղիներից մեկում։ Նա դիմել է ոստիկանություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի -  Sputnik. Օպերային երգչուհի Սվետլանա Կասյանից գողացել են «Սուրբ Սիլվեստր» շքանշանը, որին նա արժանացել էր Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից 2019 թվականին` մշակույթի ոլորտում վաստակի համար։ Երգչուհին կատարվածի մասին ասել  է ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում և նշել, որ  պատրաստ է վճարել շքանշանը վերադարձնել համար։

Կողոպտել են «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի տունը և գողացել նրա շքանշանները

Երգչուհու խոսքով՝ շքանշանը գողացել են իր ավտոմեքենայից, երբ այն գտնվել է Մոսկվայի կայանատեղիներից մեկում։ Կասյանը նշել է, որ մեքենայում կարևոր իրեր թողնելու սովորություն չունի, սակայն այդ օրը պետք է շքանշանը կրեր։

«Ես ուրախ կլինեմ, եթե շքանշանը վերադարձնեն վարձատրության դիմաց։ Այն նյութական մեծ արժեք չունի, սակայն շատ կարևոր է ինձ համար, քանի որ ամենամեծ  պարգևն է արտիստի համար։ Քանի որ շքանշանը հանձնվել է փաստաթղթի հետ, իսկ այն ինձ մոտ է, առանց դրա այն ուժ չունի»,- ասել է Կասյանը։

Երգչուհին հավելել է, որ դիմել է ոստիկանություն։

Արցախի նախագահն Ազիզ Թամոյանին հետմահու պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

«Սուրբ Սիլվեստր» շքանշանը Վատիկանի պետական պարգևն է և ըստ կարգի՝ Սուրբ Աթոռի 5-րդ ասպետական շքանշանը: Այն շնորհվում է Կաթոլիկ եկեղեցուն ծառայություն մատուցած աշխարհիկ մարդկանց` մասնագիտական վաստակի համար, ինչպես  գիտության, այնպես էլ արվեստի բնագավառում։