Մոսկվայի փողոցներում տեղադրվել են Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պաստառներ

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լուսանկարով պաստառների վրա գրված է. «Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում իրականացված Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով Մոսկվայի փողոցներում տեղադրվել են հայ ժողովրդի պատմության ամենացավալի փաստերի մասին հիշեցնող պաստառներ։ Քարոզչական այս նախաձեռնության հեղինակը, ինչպես և նախորդ տարիներին, Ռուսաստանի հայերի միությունն է։

Մոսկվայի փողոցներում տեղադրվել են Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պաստառներ

«Ամբողջ աշխարհի համար այս դժվար օրերին, երբ մենք զբաղված ենք բազմաթիվ նոր խնդիրների լուծմամբ, այս վահանակները ոչ միայն հիշեցնում են մեկ դար առաջ տեղի ունեցած ողբերգությունը, այլ նաև ապացուցում, որ մեծահոգությունն ու հավատը մեզ դարձնում են ուժեղ ու անպարտելի»,– ասված է Հայերի միության տարածած հաղորդագրության մեջ։

Մոսկովյան փողոցներում տեղադրված գովազդային վահանակների վրա փակցվել են Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լուսանկարով պաստառներ, որոնց վրա գրված է. «Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում իրականացված Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է»։

Ապրիլի 23-ի գիշերը կհնչեն հայոց եկեղեցու բոլոր տաճարների զանգերը

Պաստառները տեղադրվել են Մոսկվայի մի շարք բանուկ ավտոմայրուղիներում ու պողոտաներում գտնվող վահանակների վրա։