ՌԱԴԻՈ

Ինչո՞ւ պաշտոնական Թեհրանը չեզոք դիրք բռնեց արցախա-ադրբեջանական պատերազմում

Իրանագետ Գարիկ Միսակյանի հետ Sputnik Արմենիայի եթերում զրուցել ենք արցախա-ադրբեջանական վերջին պատերազմում Իրանի դիրքորոշման մասին։
Sputnik
Ինչո՞ւ պաշտոնական Թեհրանը չեզոք դիրք բռնեց արցախա-ադրբեջանական պատերազմում

Արցախա-ադրբեջանական վերջին պատերազմի առաջին փուլում իրանական կողմը «անակնկալի» եկավ. Հարավային Կովկասը, հատկապես արցախյան հակամարտության հարցում, իրանական քաղաքական վերնախավի և վերլուծական շրջանակների կողմից ընկալվում էր որպես ռուսական ազդեցության գոտի և իրանական կողմում որոշակի վստահություն կար, որ ռուսական կողմը թույլ չի տա պատերազմի այդքան երկարատև շարունակություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Գարիկ Միսակյանը։

Փոխհրաձգություն Ադրբեջան–Իրան սահմանին․ կա վիրավոր

«Իրանական կողմի նետրալիտետը սկզբնական փուլում պայմանավորված էր նրանով, որ նրանք ակնկալում էին այդ պատերազմի շուտափույթ դադարեցում, նաև չէին սպասում, որ հայկական կողմն Իրանի հարավային հատվածի սահմանամերձ բոլոր տարածքներն այդքան հեշտությամբ կզիջի»,- ասաց նա։

Նրա խոսքով` արցախյան պատերազմի նման ելքը նաև Իրանի համար խնդիրներ առաջացրեց։
«Իրանին աշխարհագրական առումով բավականին ձեռնտու էր Արցախի հետ սահմանը։ Այն Իրանի համար անվտանգ սահմաններից մեկն էր, իսկ հիմա Իրանի համար նաև աշխարհաքաղաքական խնդիրներ առաջացան, իսկ տարածաշրջանն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ»,- նշեց Միսակյանը։

Նրա խոսքով` իրանական կողմը լրջագույն վտանգ է դիտարկում նաև «Սյունիքի միջանցքը» և դա է պատճառը, որ Սյունիքի հարցում պաշտոնական Թեհրանը խախտեց չեզոքությունը և հանդես եկավ միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության վերաբերյալ հայտարարությամբ։

Թուրքական լոլիկի փոխարեն՝ իրանական․ գյուղացիներն օգնություն են խնդրում իշխանությունից

«Եթե հիշում եք Սյունիքի սահմաններին հնչած կրակոցների վերաբերյալ նույնիսկ հոգևոր առաջնորդի մակարդակով հայտարարություն եղավ, որ միջազգայնորեն ճանաչված սահմանային խախտումներ չպետք է լինեն»,- հավելեց իրանագետը։
Միսակյանի կարծիքով` Թեհրանի դիրքորոշումը որոշ շրջանակների կողմից գնահատվեց որպես Արցախին ուղղված ազդակ, մինչդեռ այն մեծապես ուղղված էր Սյունիքին։