Հայաստան է ժամանել Կենտրոնաամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսը

Պատվիրակության անդամները հանդիպումներ կունենան օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով Հայաստան է ժամանել Կենտրոնաամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությունը:

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի մուտքը որոշ ժամանակով կփակվի քաղաքացիների համար

Ինչպես հայտնում են ԱԺ–ից, պատվիրակությունը հանդիպումներ կունենա նաև օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ:
Այցի շրջանակներում նախատեսվում է ՀՀ Ազգային ժողովի և Կենտրոնաամերիկյան խորհրդարանի միջև ստորագրել Միջխորհրդարանական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր:

Ինչպես արդեն հայտնել ենք Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան կժամանի նաև Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը։

Ծիծեռնակաբերդ այցելողների համար դիմակ դնելը պարտադիր կլինի