Հայ արվեստագետները հիշեցրել են Ցեղասպանության ու կարմիր կակաչներով պատերազմի մասին

Կոմիտասի արձանի մոտ կազմակերպված արտ-ինստալյացիան կոչված է հիշեցնելու միջազգային հանրությանը Հայոց պատմության ծանր էջերի, այդ թվում՝ Արցախում վերջին պատերազմի մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Աշխարհը պետք է ճանաչի Ցեղասպանությունը ու դատապարտի 44-օրյա պատերազմն Արցախում։ Որպես դրա կոչ Երևանի սրտում տեղադրվել է բուտաֆորային կակաչների ինստալյացիա։ Կազմակերպիչներն են «Մուղդուսյան» կենտրոնը և «Նաիրյան» համույթը:

Հայ արվեստագետները հիշեցրել են Ցեղասպանության ու կարմիր կակաչներով պատերազմի մասին

Կարմիր թղթից սարքած բացված ծաղիկներ՝ 106 ու ևս 44 արհեստական կակաչները շարված են Կոմիտասի արձանի մոտ:

Գաղափարի հեղինակ ու ակցիայի կազմակերպիչ, «Մուղդուսյան» կենտրոնի հիմնադիր Մարիամ Մուղդուսյանի խոսքով՝ արտ-ինստալյացիան նվիրված է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ու արցախյան պատերազմի 44 օրերին: Նկարչուհին համոզված է, որ եթե աշխարհը 106 տարի առաջ չլռեր, ավելի քան հարյուր տարի անց այդ պատերազմը չէր լինի։

Հայ արվեստագետները հիշեցրել են Ցեղասպանության ու կարմիր կակաչներով պատերազմի մասին

Յուրաքանչյուր ծաղիկ մեծ քարով սեղմված է գետնին։ Քարը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրած ցավն ու ծանրությունը։ Բայց դրանք նաև խորհրդանշում են այն ծանրությունը, որն ընկած է միջազգային հանրության ուսերին, որի մի մասը մինչև հիմա չի ճանաչել Ցեղասպանությունը, լռել է արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում հայ ժողովրդի դեմ կատարվող հանցագործությունների մասին։ Հետո թղթե կակաչներից ցեղասպանության թեմայով բացիկներ կսարքեն։

Հայ արվեստագետները հիշեցրել են Ցեղասպանության ու կարմիր կակաչներով պատերազմի մասին

«Նաիրյան» երգի համույթի գեղարվեստական ղեկավար Նաիրա Մուղդուսյանը նշեց, որ նման ձևաչափով միջոցառման գաղափարը ծագել է պատահական, քննարկումների ժամանակ։ Նրանք ուզում էին բարձրացնել այս թեման, բայց անել դա չկրկնվող, թարմ ձևով։

Հիշեցնենք, որ 2020 թվականին կորոնավիրուսի համավարակի հետ կապված պարետի որոշմամբ ավանդական ջահերով երթի փոխարեն ակցիա էր անցկացվել: Քաղաքացիները ուղիղ ժամը 21:00-ին տներում լույսը մարել էին ու որոշ ժամանակ պատուհանների մոտ լապտեր էին վառել: Անջատել էին նաև փողոցային լուսավորությունը, և ամբողջ երկրում եկեղեցիների զանգեր էին հնչում։