ՌԱԴԻՈ

Հանդիսատեսի վրա անմոռանալի տպավորություն է թողել. Հայաստանում նոր նվագախումբ է ստեղծվել

Երաժիշտ, պրոդյուսեր Խաչատուր Ալմազյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում որոշ մանրամասներ է հայտնել Հայաստանում ստեղծված նոր նվագախմբի և դրա հետագա գործունեության մասին։
Sputnik
Հանդիսատեսի վրա անմոռանալի տպավորություն է թողել. Հայաստանում նոր նվագախումբ է ստեղծվել

Հայաստանում նոր նվագախումբ է ստեղծվել, որը կազմված է ֆիլհարմոնիկի մենակատարներից։ Ֆիլհարմոնիկ նվագախմբի լավագույն երաժիշտները, լարային կազմը առաջին անգամ հանդես են եկել «Պրիմավերա» նախագծում` PhilSoloists անվան տակ։

Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց համերգի մենակատար, ջութակահար Խաչատուր Ալմազյանը։

Հայոց եղեռնի հիշատակի ռեքվիեմները բյուջեով չեն նախատեսվել. գործադիրն ուղղում է սխալը

Նրա խոսքով` Վիվալդիի «Տարվա եղանակները» և Պիացոլայի ««Բուենոս Այրեսի չորս եղանակները» առաջին անգամ հնչել են միահյուսված ու ինքնատիպ մատուցմամբ։

«Հայաստանում այդ ֆորմատով՝ համատեղելով Վիվալդիի և Պիացոլայի «4 եղանակները», երբեք չեն հնչել մեկը մյուսի հետևից, այլ ընդմիջվել են։ Սա անակնկալ էր Հայաստանի, հայ ունկնդրի համար։ Բացի այդ`մենք փորձեցինք համերգը մի քիչ բեմադրության տեսքով ներկայացնել»,- նշեց երաժիշտը։

Բեմի կահավորանքի, լուսավորության ու նվագախմբի վիզուալիզացիայի հարցերով ևս Ալմազյանն է զբաղվել` ստանձնելով նաև նվագախմբի պրոդյուսերի պարտականությունները։ Քիչ գումար են ծախսել և լավագույն արդյունք ստացել։ Հանդիսատեսի արձագանքն ու ստացած եկամուտը գերազանցել են սպասելիքները։ Ալմազյանը համոզված է, որ Հայաստանում որակյալ և բարձրակարգ համերգների պահանջարկ իսկապես կա։

«Վաճառվել է մեծ քանակությամբ տոմս, դահլիճը լեփլեցուն էր, և դա ինձ շատ մեծ բավականություն է պատճառում։ Մշակութային իրադարձությունների հանդեպ կարոտ կա, և շնորհիվ այս նախագծի՝ ես համոզվեցի, որ եթե դու լավ նախագիծ ես առաջարկում կամ լավ համերգ, ապա պահանջարկ միշտ կա»,- հավելեց Ալմազյանը։

Աննախադեպ նախագիծ. հայերն ու ռուսները միասին ձայնագրում են Բեթհովենի 9 սիմֆոնիաները

Նրա գնահատմամբ` ոգևորության այն ալիքը, որը ինքը տեսել է Հայաստանում, ստիպում է ամեն ինչ անել, որ այդ նվագախումբը ունենա շարունակություն, իսկ հայ հանդիսատեսին մեծ անանկալներ է խոստանում։

«Պրիմավերա» խորագրով առաջին համերգը Հայաստանում տեղի է ունեցել ապրիլի 6-ին։