ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հրաժարականի դիմում է գրել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը։
«Շնորհավորեք ԵՊՀ-ին. ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն հրաժարականի դիմում է գրել, շուտով մենք կունենանք ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ի ԺՊ»,–գրել է նա։
Հիշեցնենք, որ ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական էր տվել 2019-ի մայիսի 23–ին։ Դրանից շուրջ մեկ ամիս անց` մայիսի 30-ին, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում ռեկտորի ԺՊ է ընտրվել Գեղամ Գևորգյանը։
ԵՊՀ ռեկտորի` 2020-ի մարտի 23-ին նախատեսված ընտրությունը չկայացավ երկրում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրություն սահմանելու պատճառով։
Պարզ ստախոսություն. Էմին–Տերյանը` ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների գործելաոճի մասին