ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Բարձրագույն կարգի բժիշկ, մանկաբույժ Գալինա Ասմոլովան խոսել է այն գործոնների մասին, որոնք ներարգանդային կյանքում ազդում են երեխայի ուղեղի զարգացման վրա: Նա առանձնացրել է երկու կարևորագույն չափանիշներ՝ երեխայի հուզական շրջապատն ու սնունդը, որը կինը ստանում է պտուղը կրելու ժամանակաշրջանում: Նա հայտնել է դա ռուսական բժշկական ամսագրին տված հարցազրույցում։
«Հղի կնոջ պրեկոնցեպտիկ պատրաստումը կարող է ազդել պտղի ու նորածին երեխայի ուղեղի զարգացման վրա», - ասել է Ասմոլովան:
Այս նախապատրաստումը հիմք է համարվում մանկաբարձ-գինեկոլոգների համար պատշաճ հղիության, ծննդաբերության ընթացքը ճիշտ վարելու համար ու կարևորագույն նշանակություն ունի հղիության ընթացքի համար։
Օրինակ, մոր կրծքի կաթը պետք է հարստացվի բազմաթիվ միկրո և մակրո տարրերով: Միշտ չէ, որ սննդամթերքը կարող է ամբողջությամբ լրացնել օրգանիզմում անհրաժեշտ տարրերի պակասը, ուստի վիտամինային համալիրների կազմում չհագեցած ճարպային թթուների օգտագործումը հիմք է հանդիսանում երեխայի ուղեղի ճիշտ զարգացման համար:
Այսպիսով, մոր ճիշտ ընտրած սնունդն ու նրա հուզական առողջությունը հիմնական պայմաններն են, որ խելացի ու մեծ ներուժով երեխա ծնվի:
Ի՞նչ պետք է ուտել քնելուց առաջ. բժիշկը խոսել է վտանգավոր սննդի մասին