Բայդենն Էրդողանին հայտնել է, որ մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ 50 նահանգներից 49-ը տեղական մակարդակով պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, սակայն դաշնային մակարդակով այն մինչ օրս չի ընդունվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի -Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրան հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին: Տեղեկությունը հայտնում է Bloomberg գործակալությունը ՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին։

Արմեն Սարգսյանը նամակներ է հղել Պուտինին, Բայդենին, Մակրոնին և այլոց

Նշվում է, որ Սպիտակ տան ղեկավարը համապատասխան հայտարարությամբ հանդես կգա ապրիլի 24-ին:

Ավելի վաղ Wall Street Journal-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնատար անձանց, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Նրա նախորդը՝ ԱՄՆնախագահ Դոնալդ Թրամփը, հրաժարվել է դա անել՝ զերծ մնալով Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումից։

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը 20 – րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Չնայած որ այդ փաստը ճանաչվել է շատ երկրների կողմից, Թուրքիան`  Օսմանյան կայսրության իրավահաջորդը, ավանդաբար մերժում է Հայոց ցեղասպանության մեղադրանքները և շատ ագրեսիվ է արձագանքում դա ընդունող երկրներին։

Դա պատիվ կբերի հենց ամերիկացիներին. Բայդենը կասի՞ «ցեղասպանություն» բառը

Այսօրվա դրությամբ ԱՄՆ 50 նահանգներից 49-ը տեղական մակարդակով պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, սակայն դաշնային մակարդակով այն մինչ օրս չի ընդունվել։