ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Այսօր` ապրիլի 23-ին` ժամը 23:00-ին, ի ոգեկոչումն Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի, կհնչեն հայոց եկեղեցու բոլոր տաճարների զանգերը։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը` նշելով, որ հիշատակի միջոցառումը կկայանա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ։
Նշենք, որ այսօր երեկոյան ժամը 23։00-ին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում կմեկնարկի նաև «Հիշատակի եռերգություն» միջոցառումը, որի շրջանակում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը` դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, կկատարեն Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմը»։ Համերգը նաև կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում։
Նույն ծրագրի շարքում պրիլի 23-ի լույս 24-ի գիշերը Կոմիտասի անվան Կամերային երաժշտության ազգային կենտրոնում Հայաստանի պետական կամերային երգչախումբն ու «Հովեր» պետական կամերային երգչախումբը կներկայացնեն Մոցարտի «Ռեքվիեմը»։
Ջո Բայդենը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Wall Street Journal
Իսկ ապրիլի 24-ին` ժամը 19։15-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի աղգային սիմֆոնիկ նվագախումբն ու պետական կամերային երգչախումբը կկատարեն Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»։
Վերջին միջոցառումը կազմակերպվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանո ներքո` ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների համար։
ԱՄՆ–ի կողմից Ցեղասպանության ճանաչումը կարող է սաստել Թուրքիային. Հարություն Մարության