Միրզոյանն ու Վոլոդինը զրուցել են. ի՞նչ են պայմանավորվել

ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Պետդումայի նախագահը երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր են քննարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր զրուցել են հեռախոսով։ Տեղեկությունը հայտնում է Պետդումայի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` Վոլոդինն ու Արարատ Միրզոյանը քննարկել են խորհրդարանական հարթությունում երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։

Նրանք պայմանավորվել մայիսի կեսերին հանդիպում անցկացնել Մոսկվայում։

Ֆրանսիայի Սենատի նախագահի գլխավորած պատվիրակությունը Հայաստան կժամանի