ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook–ի իր էջում զգուշացնող գրառում է արել։
«Ֆեյսում գովազդի տեսքով սենց հրապուրիչ բաներ են ֆռում։ Միանգամից ֆայլ ա քաշում, rar, zip։ Մեջը վիրուս ա, ոնց հասկանում եք։ Վերջերս կոնկրետ էջերի ադմիններին, SMM մասնագետներին թիրախավորում են։ Չգիտեմ, հարևան խոմյակներն են, թե այլ տեսակի, բայց զգուշացեք. կոնկրետ մեծ էջերի հետևից են ընկած»,– գրել է նա։
Մարտիրոսյանի հրապարակած լուսանկարում երևում է, թե ինչից է պետք զգուշանալ։
Վրացական կողմի պնդմամբ` տարածաշրջանային ինտերնետ կապուղու գործարքն ապօրինի է. Սաղյան