Ղրիմում լայնածավալ զորավարժություններ են մեկնարկել

Զորավարժությունների ակտիվ փուլում մշակվում են հրթիռաավիացիոն հարվածները, անօդաչու ավիացիայի և թևավոր հրթիռների կիրառումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի զինված ուժերն այսօր վարժանքներ են սկսել Ղրիմի «Օպուկ» զորավարժարանում։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Մեր սկզբունքային դիրքորոշումը Ղրիմի անեքսիայի չճանաչումն է». Էրդողան

«Ղրիմում մեկնարկած վարժանքների ակտիվ փուլին մասնակցում են ավելի քան 10 հազար զինծառայողներ, գործի է դրված 1,2 հազար միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա ռուսական ռազմակայանի, Սևծովյան նավատորմի, Կասպիական նավատորմի և օդուժի միավորումների կազմից: Այդ թվում՝ ավելի քան 40 մարտական նավ և 20 ապահովման նավ», - տեղեկացրել է ՊՆ–ն։

Դոնբասյան ակնարկներն ու Լուկաշենկոյի պաշտպանությունը․ փորձագետները՝ Պուտինի ուղերձի մասին

Զորավարժություններին ներկա է նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Վարժանքների ակտիվ փուլից առաջ նա ուղղաթիռով մեկնել է զորքերի տեղակայման շրջան և լսել Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի զեկույցը:

Վարժանքների ընթացքում մշակվում են հրթիռաավիացիոն հարվածներն ու դրանց հետմղումը, անօդաչու ավիացիայի և թևավոր հրթիռների կիրառումը, ինչպես նաև դրանց դեմ պայքարը ՀՕՊ միջոցներով:

Ռուսաստանը տարբեր նավատորմերից նավեր է բերում Սև ծով. ինչո՞ւ