«Ռուս և հայ ժողովուրդները միասնական ապագա ունեն». Կոպիրկինը հանդիպել է Ծառուկյանի հետ

Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է երկրի ներսում հակառուսական տրամադրություններ արթնացնողներին` ասելով, որ նրանք մեր երկրի թշնամին են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի համար շատ կարևոր է ԲՀԿ–ի և անձամբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անձնական աջակցությունը հայ–ռուսական հարաբերությունների ամրապնդման հարցում։ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, տեղեկանում ենք Ծառուկյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

«Դուք միշտ հանդես եք եկել ի պաշտպանություն հայ–ռուսական հարաբերությունների զարգացման, ինչը շատ կարևոր է հատկապես հիմա ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի ու ամբողջ աշխարհի համար»,–ասել է Կոպիրկինը։

«Ռուս և հայ ժողովուրդները միասնական ապագա ունեն». Կոպիրկինը հանդիպել է Ծառուկյանի հետ

Ի պատասխան Ծառուկյանը նշել է, որ հայ–ռուսական հարաբերությունների ամրապնդումն այլընտրանք չունի.«Ռուս և հայ ժողովուրդները միասնական ապագա ունեն։ Ես արդեն 15 տարի է` համոզմունք եմ հայտնում, որ մեր երկրները պետք է համատեղ բարգավաճեն»։

Ծառուկյանն անդրադարձել է երկրի ներսում հակառուսական տրամադրություններ արթնացնողներին` ասելով, որ նրանք, ովքեր Հայաստանում հակառուսական գործունեությամբ են զբաղվում, նրանք նաև հակահայկական գործունեությամբ են զբաղվում` նրանք մեր երկրի թշնամիներն են։

ԲՀԿ-ն գնալու է ընտրություններին միայնակ, վարչապետի թեկնածուն միանշանակ Գագիկ Ծառուկյանն է

Նշենք, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում հետպատերազմական իրավիճակը, ռազմագերիների վերադարձի գործընթացը և ներքաղաքական օրակարգին առնչվող կարևորագույն այլ հարցեր: