Կարևորը մոմն է, որը «սքոչել են» ձմերուկին. Քրիստինե Պեպելյանը նշում է ծննդյան 41-ամյակը

Ճանաչված երգչուհու ծննդյան օրը նրա ընկերուհին զվարճալի անակնկալ է մատուցել, որը ուրախացրել է բոլորին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի –Sputnik. Ճանաչված երգչուհի Քրիստինե Պեպելյանն այսօր նշում է իր  ծննդյան 41-ամյակը: Նշենք, որ երգչուհի Քրիստինե Պեպելյանը մշտական բնակություն հաստատել ԱՄՆ-ում:

Ծննդյան տոնի առթիվ, երգչուհին զվարճալի տեսանյութ  է հրապարակել Instagram-ի իր էջի «story»– ի բաժնում։

Տեսանյութում երևում է, որ երգչուհուն յուրահատուկ անակնկալ է արել ընկերուհին` Անի Աղայանը։ Նա  մի ձմերուկ է գնել, որի վրա կպչուն ժապավենով վառվող մոմ է ամրացրել։

«Այս տարի, իմ ծննդյան տարեդարձին, ես տորթ չունեմ, դե հիմա այդպես է ստացվել, բայց ո՞վ է ասում, որ տորթն է կարևոր, կարևորը մոմն է, որը «սքոչել են» ձմերուկին։ Միայն Անին կարող էր այսպիսի բան մտածել։ Հիմա ձեզ մոտ հարց կառաջանա, մի թե ողջ Լոս Անջելեսում մեկ հատ տորթ չկա՞ր, ոչ, այս ժամին չկար», – կատակում է երգչուհին, այնուհետև երգում «Happy birthday to me» երգն ու փչում մոմը։

Կյանքս կյանքիդ գնով. Քրիստինե Պեպելյանի հուզիչ երգը ընկած տղաների հիշատակին

Չնայած երգչուհին հյուրախաղերով և համերգներով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում, նախընտրել է բնակվել Լոս Անջելեսում։

Երգչուհին թողարկել է «Որ հիշես» (2004թ.), «About me» (2005թ.), «Live in concert» (2006թ.), «Շնորհակալ եմ» (2013թ.) ձայնասկավառակները և 2 տեսասկավառակ: Նկարահանել է ավելի քան 20 տեսահոլովակ: