Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցում է Գյումրիում իրականացվող ներդրումային ծրագրին

Վահան Քերոբյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում պայուսակից հանեց ներդրւմային ծրագիրն ու ներկայացրեց այն իբրև ապացույց, որ ներդրումներ Հայաստանում արվում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում վերահաստատեց իր նախկինում արած հայտարարությունը Հայաստանում սպասվող ներդրումների մեծ ծավալի մասին։

«Հենց հիմա այստեղ կա մի քանի հարյուր միլիոնի ներդրումների ծրագրեր,– ասաց Քերոբյանը`բացելով ձեռքին եղած պայուսակն ու դրանից ինչ–որ թղթապանակ հանելով,– խնդրեմ, նայեք, սա Գյումրիի «Կումայրի» կենտրոնի կառուցապատման ծրագիրն է, որը երեկ ենք քննարկել»։

Քերոբյանը հայտնեց նաև, որ այդ ծրագրում մասնաբաժին ունի նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նախարարը նշեց, որ ներդրումները ամենատարբեր ոլորտներին են վերաբերում` IT-ից մինչև շինարարություն։

Փաշինյանը խոսել է Ռենո-Բասոյի հետ. ՎԶԵԲ–ի ներդրումային պորտֆելը ՀՀ–ում եղել է ամենամեծը

Ինչ վերաբերում է արդյունքներին, Քերոբյանը նշեց, որ դրանք արդեն տեսանելի են. օրինակ` այսօր կառավարության նիստում ներկայացվեց աշխատատեղերի ավելացման ցուցանիշը, երկուշաբթի օրը կհրապարակվի տնտեսական աճի ցուցանիշը։ Բայցևայնպես, առկա վիճակը էկոնոմիկայի նախարարին չի բավարարում։

«Ես մասնակցել եմ նաև պատերազմին, տեսել եմ, թե ինչպիսի անհամաչափ է մեր և Թուրքիայի ռազմական ու տնտեսական ուժը, և անձամբ ես համարում եմ, որ մենք պետք է ամենաարագ տեմպերով ստեղծենք ՀՀ–ի համար կոնկրետ ու ամենաբարձր արժեք»,– ասաց նա։

Հիշեցնենք` Գյումրիի «Կումայրի» արգելոցի վերականգնման ծրագիրն առաջադրվել էր 2017թ–ին։ Այն ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումից հետո 22 գործարարներ ցանկություն էին հայտնել միանալու ծրագրին։

2020 թվականին ՀՀ–ում ներդրումներ չեն եղել, ավելին` եղել է գումարների արտահոսք. տնտեսագետ