ՀՀ իշխանությունները չեն նպաստում ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը. Կիրո Մանոյան

ՀՅԴ ներկայացուցչի խոսքով ՝ իշխանության կողմից հնչում են առնվազն հակասական հայտարարություններ Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Հայաստանի գործող իշխանությունները նույնիսկ ցանկության դեպքում չեն կարող օգտագործել առկա հնարավորությունները, որպեսզի ԱՄՆ–ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին լրագրողների հետ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

Ջո Բայդենը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Wall Street Journal

Նրա խոսքով` արցախյան վերջին պատերազմից հետո Հայաստանը բարդ իրավիճակում է հայտնվել։ Մասնավորապես Հայաստանի ԱԳՆ-ն Թուրքիայի հետ հարաբերությունների մասին մի բան է ասում, վարչապետի աշխատակազմը, քաղաքական մեծամասնությունը խորհրդարանում մեկ այլ բան է ասում։

Մասնավորապես, Անվտանգության խորհրդի քարտուղարն ասում է, որ պետք է վերանայել դիրքորոշումները Թուրքիայի հարցում, և իրենք աշխատում են այդ ուղղությամբ։ Մինչդեռ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարում է, որ տեղյակ չէ Հայաստան-Թուրքիա որևէ երկխոսության մասին։

Նրա խոսքով, մի կողմից հայտարարություններ են հնչում, որ պետք չէ խոսել Թուրքիայի հետ թշնամանքի մասին, իսկ մյուս կողմից ԱԳՆ ղեկավարը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը հայտարարում են, որ Բայդենի վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը դրական կլինի տարածաշրջանի անվտանգության համար:

Ձախողել չկա. թանգարանը «գնացել» է Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների հետքերով

«Ներկա իշխանությունները, ցավոք սրտի, նույնիսկ ցանկության դեպքում, չեն կարող լավագույնս օգտագործել ԱՄՆ-ում հարաբերականորեն դրական տրամադրությունները Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում», - նշել է Մանոյանը:

ՀՅԴ ներկայացուցչի կարծիքով`թուրքական և ադրբեջանական իշխանությունները միանշանակ տրամադրված են Նիկոլ Փաշինյանին սատարելուն:

Ինչ վերաբերում է Բայդենի վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման հետևանքներին, ապա դա, ըստ Մանոյանի, կլինի ոչ միայն հայտարարություն: Այն կնշանակի ԱՄՆ գործադիր իշխանության քաղաքականության փոփոխություն։

«Դա պետք է լինի բազմաթիվ ներքին քննարկումների արդյունքը։ Թեև առայժմ վստահաբար ոչինչ ասել չի կարելի», - նշել է Մանոյանը։

Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված տեսահոլովակում

Մյուս կողմից, ըստ Մանոյանի, ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարելի է համարել կայացած փաստ ՝ հաշվի առնելով խորհրդարանի երկու պալատների բանաձևերը: Չէ որ այլ երկրների դեպքում ճանաչում է համարվում նույնիսկ մեկ պալատի բանաձևը։

Ավելի վաղ Wall Street Journal թերթը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնատար անձանց, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: