Հայաստանն ամեն տարի Արցախին 10 մլրդ դրամ աջակցություն կտրամադրի

Երկու հայկական հանրապետությունների միջև կստորագրվի ֆինանսական համաձայնագիր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Արցախի Հանրապետության կառավարությանը տարեկան կտրամադրի 10 մլրդ դրամի աջակցություն։ Այս մասին երկու հայկական հանրապետությունների  միջև կստորագրվի ֆինանսական  համաձայնագիր։ Համաձայնագրի նախագծին այսօր ներկայացվեց ՀՀ կառավարության նիստում և արժանացավ գործադրի հավանությանը։

ՀԱՊԿ–ն իր հայտարարության մեջ հիշատակել է Արցախի նկատմամբ կիրառված քիմիական զենքի փաստը

Ներկայացնելով համաձայնագրի բովանդակությունը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտնեց, որ նախատեսված է  10 տարվա ընթացքում տարեկան 10 մլրդ դրամ հատկացնել Արցախի կառավարությանը` պատերազմի հետևանքների հաղթահարման նպատակով։

«Մասնավորապես` նախատեսվում է վնասի փոխհատուցում տրամադրել իրավաբանական ու ֆիզիկական այն անձանց, ովքեր պատերազմի հետևանքով կորցրել են հասարակական ու արտադրական նշանակության շենք–շինություն, մարդատար ու բեռնատար ավտոմեքենաներ, գյուղատնտեսական, շինարարական և այլ տեխնիկա, ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործվող հիմնական միջոցներ, կաթնատու և մսատու կենդանիներ, մեղվաընտանիքներ, պտղատու այգիներ ու խաղողի այգիներ»,– ասաց Առաքելյանը։

Նա նաև հայտնեց, որ մինչև 5 մլն դրամի աջակցությունը կտրամադրվի միանվագ ֆինանսական աջակցության տեսքով, 5 մլն–ից ավելին` մուրհակի տեսքով, որով արցախցիները կկարողանան ինչպես նոր գործունեություն սկսեն, այնպես էլ  ուղղակի տոկոսադրույքներ ստանան` տարեկան 3 տոկոսի չափով։

Արցախյան պատերազմի ժամանակ եղել են ցեղասպանության տարրեր. Հարություն Մարության

Առավելագույն փոխհատուցման չափը կկազմի մինչև 100 մլն դրամ։

Քննարկման ընթացքում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ պատերազմի ընթացքում ու դրանից հետո հաստատված ու ընթացիկ ծրագրերով Արցախին Հայաստանից տրամադրված աջակցությունն արդեն կազմում է 74 մլրդ դրամ։