Հակառակորդը հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություներով խախտել է հրադադարի ռեժիմը. ՊԲ

Եթե նախկինում թշնամական կողմը հիմնականում կրակում էր դեպի օդ, ապա ներկայումս ավելի հաճախակի են դարձել ՊԲ մարտական դիրքերի և սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Վերջին օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություններով խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

ՀԱՊԿ–ն իր հայտարարության մեջ հիշատակել է Արցախի նկատմամբ կիրառված քիմիական զենքի փաստը

«Նշված խախտումների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ եթե նախկինում թշնամական կողմը հիմնականում կրակում էր դեպի օդ, ապա ներկայումս ավելի հաճախակի են դարձել ՊԲ մարտական դիրքերի և սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցները»,–ասված է հաղորդագրության մեջ:

ՊԲ–ից կոչ են անում ադրբեջանական կողմին զերծ մնալ նման սադրիչ գործողություններից և հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածություններին` համոզված լինելով, որ նշված խախտումները նպատակ ունեն խուճապային տրամադրություններ ստեղծել Արցախի ազգաբնակչության շրջանում, ինչպես նաև ստվերել ռուսական խաղաղապահ առաքելության իրականացումը։

Նշենք, որ ապրիլի 20-ին, ժամը 15:00-ի սահմաններում Ստեփանակերտում բնակելի տան վրա հակառակորդը կրակոց է արձակել: Կրակոցներ են եղել նաև Մխիթարաշեն և Շոշ գյուղերի ուղղությամբ: Ստեփանակերտի Վ. Վաղարշյան 13/46 հասցեում գտնվող տան տանիքը ծակվել է: 

Արցախյան պատերազմի ժամանակ եղել են ցեղասպանության տարրեր. Հարություն Մարության