ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն հայ գերիների հետ կապված հայտարարություն է ընդունել

ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը Facebook–ում հրապարակում է արել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն քիչ առաջ հայտարարություն ընդունեց՝ Ադրբեջանին կոչ անելով անհապաղ վերադարձնել հայ գերեվարվածներին։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնել է ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։ 

ԵԽ-ն կարող է պարտադրել Ադրբեջանին վերադարձնել գերիներին. Զոհրաբյանը` քննարկումների մասին

Հիշեցնենք, որ ապրիլի 20–ին ԵԽԽՎ–ում քննարկվեց հայ գերիների հարցը։ Քննարկումն անցկացվում էր ընթացիկ հարցերի (current affairs debate) տակ, որը չի ենթադրում որևէ փաստաթղթի ընդունում՝ ի տարբերություն հրատապ հարցերի տակ քննարկումների (urgent debate), որի դեպքում զեկույց է պատրաստվում ու քվեարկվում։ Քննարկմանը ելույթի համար գրանցվել էին մոտ 30 պատվիրակներ, որոնցից 6-ը` Ադրբեջանից, 1-ը` Թուրքիայից և 4-ը` Հայաստանից։

Գրանցվածների մեջ էին Ֆրանսիայի, Բրիտանիայի, Իռլանդիայի, Ֆինլանդիայի, Իտալիայի, Պորտուգալիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Հունաստանի, Իսպանիայի, Շվեդիայի, նաև Կանադայի ներկայացուցիչներ։

Ի՞նչ կանեիք, եթե այդ գերիները ֆրանսիացի կամ գերմանացի լինեին. Մելքումյանը` ԵԽԽՎ-ում