Դատախազության առջևից բերման է ենթարկվել նաև Յուրի Խաչատուրովի որդին

Ոստիկանության բաժանմունքներ տարված 14 անձանց թվում է նաև գլխավոր շտաբի նախկին պետի որդին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Դատախազության առջև ի պաշտպանություն այսօր ձերբակալված սյունեցիների ընթացող բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել նաև գեներալ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը:

Երևանում ոստիկաններից մեկն ուշագնաց եղավ բողոքի ակցիայի ժամանակ, բերման ենթարկվածներ կան

Ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ դատախազության մոտ ընթացող բողոքի ակցիայի 14 մասնակից է բերման ենթարկվել։

Նշենք, որ հրմշտոց էր սկսվել ոստիկանների և բողոքի ակցիա անողների միջև, ինչի հետևանքով էլ ոմանք բերման էին ենթարկվել։ Մինչ այդ, բողոքի ակցիա անողները 20 րոպե ժամանակ էին տվել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որպեսզի իջնի և իրենց հարցերին պատասխանի։ Սակայն դատախազությունից հայտնել էին` Դավթյանն արձակուրդում է։
Բողոքի ակցիան մեկնարկել էր Արամ Մանուկյանի արձանի մոտից։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին երեկ` ապրիլի 21–ին, վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով էին դիմավորել Ագարակում, Մեղրիում ու Կապանում: Իսկ Քաջարան մուտք գործել նրան ընդհանրապես չհաջողվեց, որովհետև բնակիչները փակել էին քաղաքի մուտքը, զոհերի հարազատները` գնացել գերեզման, որ Փաշինյանը չկարողանա մտնել այնտեղ։

Բերման ենթարկվածների նկատմամբ քայլերի իրավաչափությունը կստուգվի. դատախազի խորհրդական

Խուլիգանության հոդվածով այսօր բերման են ենթարկվել Սյունիքի 16 բնակիչ։