Անիրական մայրամուտ, մերկ տղա և կենդանիներ. Երկրի օրը «նշում» ենք լուսանկարներով

Sputnik

Ապրիլի 22-ը Երկրի օրն է: Այն առաջին անգամ նշվել է 1970 թվականի ապրիլի 22-ին, երբ միլիոնավոր ամերիկացիներ դուրս եկան փողոց՝ աջակցություն հայտնելով բնապահպանական շարժումներին։

2021 թվականի գլխավոր թեմաներն են կենսաբազմազանության վերականգնումը, կլիմայական փոփոխությունները և կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը:

1970 թվականին ամերիկացի գիտնական-բնապահպան Դենիս Հեյսը դիմեց հանրությանը՝ կոչ անելով ապրիլի 22-ը նշել որպես Երկրի օր և ներդրում ունենալ մոլորակի տարածքների բարեկարգման գործում:

1990 թվականից ի վեր այդ օրն անցկացվում է որպես Երկիր մոլորակի օր։

Sputnik Արմենիան Երկրի օրվա կապակցությամբ գեղեցիկ լուսանկարներ է ընտրել մեր մոլորակի ու նրա բնակիչների մասին։

«Ոսկե քաղաքի» պեղումները Եգիպտոսում՝ լուսանկարներով

1 / 3
Ճյուղին նստած թռչուն
2 / 3
Տղամարդը կանգնած է ծառի մոտ, իսկ մոտակայքում արածում է ռնգեղջյուրը։ Հնդկաստան, արգելոց
3 / 3
Զբոսաշրջիկները Պերուում, լեռան ֆոնին