Զինծառայողին ինքնասպանության հասցնելու հոդվածով հարուցվել է քրեական գործ

Ժամկետային զինծառայողի դին հայտնաբերվել էր ապրիլի 20-ին, ժամը 11:00-ի սահմաններում՝ ծառից կախված վիճակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. 2021թ. ապրիլի 20-ին պարտադիր ժամկետային զինծառայող Նարեկ Սևակի Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնի վարույթ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։

39-ամյա կնոջ ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՔԿ

Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ  և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար:

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին, ժամը 11:00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի հարակից տարածքում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Սևակի Խաչատրյանի դին (2021թ. 1-ին զորակոչ, Արագածոտնի զինկոմիսարիատ)՝ ծառից կախված վիճակում։