Քիմ Քարդաշյանի հավանական ամուսինները

Հեռուստաաստղի ապագա ամուսինը պետք է լինի հումորի զգացումով, ռոմանտիկ ու գնահատի ընտանեկան հարմարավետությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթից բաժանվելուց հետո հայտնվել է տղամարդկանց առանձնահատուկ ուշադրության կենտրոնում։ Քարդաշյանի հավանական ամուսինների մասին պատմել է Page Six պորտալը։

Քիմ Քարդաշյանը միլիարդատեր է դարձել և ընդգրկվել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում

Քարդաշյանի ինստագրամյան էջը «գրոհում են» տարբեր տղամարդիկ։ Ընդհանուր ծանոթների միջոցով նրա հետ փորձում են կապ հաստատել արքայական ընտանիքի անդամներ, մարզիկներ, գործարարներ ու դերասաններ։

Լրատվամիջոցը նրանց անունները չի հրապարակում։ Ինքը՝ Քարդաշյանը հայտարարել է, որ առայժմ մտադիր չէ սահմանափակել իրեն նոր հարաբերություններով, բայց ապագայում պատրաստ է մի քանի թեկնածություն քննարկել։

Ըստ աղբյուրի՝ հեռուստաաստղի համար կարևոր չէ ապագա ընտրյալի մասնագիտությունը, կարևոր է, որ նա լինի հումորի զգացումով, ռոմանտիկ ու գնահատի ընտանեկան հարմարավետությունը։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի կողմից ապահարզանի հայց ներկայացնելու մասին հայտնի էր դարձել փետրվարի 20-ին։

Քարդաշյան քույրերն ու նրանց մայրը Բայդենին հորդորում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը