Քաջարանի բնակիչները մերժեցին Փաշինյանին

Մինչ այս Փաշինյանը եղել էր Ագարակում, որտեղ մարդիկ փողոց էին դուրս եկել և պահանջում էին, որպեսզի վարչապետը հեռանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Քիչ առաջ Քաջարանում՝ բողոքի ակցիայի վայրում հայտարարվեց, որ տեղի բնակիչները «մերժեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ուստի նա մտափոխվեց ու քաղաք չմտավ»։

Լարված իրավիճակ ու բախումներ Ագարակում. քաղաքացիները բողոքում են Նիկոլ Փաշինյանի այցի դեմ

Քաջարանցիներն այս լուրը ծափահարություններով ընդունեցին։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում բնակիչները դուրս էին եկել փողոց, իսկ զոհվածների ծնողները գնացել էին եղբայրական գերեզման, որպեսզի թույլ չտան, որ ՀՀ վարչապետն այնտեղ ոտք դնի։

Ցուցարարները փակել էին նաև դեպի Քաջարան մտնող ճանապարհը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվանից Սյունիքի մարզում է։ Նրան ուղեկցում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Մինչ այս Փաշինյանը եղել էր Ագարակում, որտեղ մարդիկ փողոց էին դուրս եկել և պահանջում էին, որպեսզի վարչապետը հեռանա։

Հիշեցնենք, որ երեկ` ապրիլի 20–ին, Ադրբեջանի նախագահը խոսել էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու և Հայաստանի բնակչությանը դուրս շպրտելու մասին՝ անկախ Հայաստանի կամքից: Ադրբեջանի նախագահը նաև նշել էր, որ բոլոր ուժերը մոբիլիզացված են ծրագիրն իրագործելու համար:

Վահե Ղազարյանը պաշտոններից ազատել է Սյունիքի մարզի և Գորիսի ոստիկանապետներին

Ագարակում բողոքի ակցիայի մասնակիցները վարչապետից պահանջում էին, որ նա անպատասխան չթողնի Ալիևի հայտարարությունները։