Նիկոլ Փաշինյանին ու Ալեն Սիմոնյանին Շուռնուխում չէին սպասում

2020–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ որոշ մարզերում։ Հունվարի 5-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի 11 տները հանձնվեցին ադրբեջանցիներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան այցելել է Սյունիքի մարզ։ Նրան ուղեկցել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետի հետ հյուրընկալվեցինք Շուռնուխի մի քանի տներում եւ եղանք գյուղամիջում։ Չէին սպասում»:

Գրառմանը կից նաև լուսանկարներ են հրապարակվել։

Հիշեցնենք, որ 2020–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ որոշ մարզերում` Գեղարքունիքում, Սյունիքում։ 

Հունվարի 5-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի 11 տները հանձնվեցին ադրբեջանցիներին։ Փետրվարի 5-ին մարզի Ներքին Խնձորեսկ գյուղից հայկական զինծառայողները նահանջել են՝ թշնամուն թողնելով 15 հեկտար հողատարածք։