Նաիրա Զոհրաբյանը գերիների մայրերի նամակը հանձնել է ԵԽԽՎ–ում գերմանացի գործընկերներին

Զոհրաբյանը գերմանական նախագահությանն է փոխանցել թե՛ Կարմիր խաչի և Եվրոպական դատարանի կողմից հաստատված, թե՛ ենթադրյալ ռազմագերիների ցուցակները, որոնց թիվը մոտ 300 է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. ԲՀԿ–ական պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն այսօր հանդիպել է գերմանական նախագահության անդամների հետ` նրանց փոխանցելով հայ ռազմագերիների մայրերի նամակն ուղղված Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին։ Տեկեղությունը հայտնում է Զոհրաբյանը` Facebook–ի իր էջում գրառում կատարելով։

Ի՞նչ կանեիք, եթե այդ գերիները ֆրանսիացի կամ գերմանացի լինեին. Մելքումյանը` ԵԽԽՎ-ում

«Ստրասբուրգ մեկնելուց հայ ռազմագերիների մայրերն ինձ փոխանցել էին իրենց ստորագրությամբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ուղղված նամակը, ես այդ նամակը փոխանցել եմ գերմանական նախագահությանը՝ Մերկելին փոխանցելու համար»,–գրել է նա։

Զոհրաբյանը հայտնել է նաև, որ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունն անցել է Գերմանիային, և ԵԽ Նախարարների կոմիտեում հայ ռազմագերիների հարցի քննարկման պատասխանատու երկրներից մեկը Գերմանիան է: Իսկ եվրոպական դատարանը Նախարարների կոմիտեին է ուղարկել բողոք, ըստ որի Ադրբեջանը հրաժարվում է Եվրոպական դատարանին տրամադրել Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրական թվի և վիճակի մասին տեղեկատվություն:

Գերիները կարողացել են կապ հաստատել հարազատների հետ․ ԿԽՄԿ

Զոհրաբյանը տեղեկացրել է նաև, որ գերմանական նախագահությանն է փոխանցել թե՛ Կարմիր Խաչի և Եվրոպական դատարանի կողմից հաստատված, թե՛ ենթադրյալ ռազմագերիների ցուցակները, որոնց թիվը մոտ երեք հարյուր է: Զոհրաբյանը նաև տեսանյութեր է տրամադրել նրանց։

«Քննարկման ընթացքում ինձ հարց է ուղղվել, թե ինչո՞ւ հայկական կողմն Ադրբեջանին չի փոխանցում ականապատված տարածքների քարտեզները։ Ի պատասխան նշել եմ, որ Ադրբեջանը երբևէ պաշտոնապես չի դիմել Հայաստանին քարտեզների հետ կապված՝ դա մեկ, և երկրորդ՝ ականապատված տարածքների քարտեզները որևէ կապ չունեն ռազմագերիների խնդրի հետ, և այս երկու հարցերը միմյանցով պայմանավորելը Ադրբեջանի հերթական մանիպուլյացիան է»,–գրում է Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ երեկ ԵԽԽՎ–ում քննարկվեց հայ գերիների հարցը։ Քննարկումն անցկացվում էր ընթացիկ հարցերի (current affairs debate) տակ, որը չի ենթադրում որևէ փաստաթղթի ընդունում՝ ի տարբերություն հրատապ հարցերի տակ քննարկումների (urgent debate), որի դեպքում զեկույց է պատրաստվում ու քվեարկվում։ Քննարկմանը ելույթի համար գրանցվել են մոտ 30 պատվիրակներ, որոնցից 6-ը` Ադրբեջանից, 1-ը` Թուրքիայից և 4-ը` Հայաստանից։

Գրանցվածների մեջ էին Ֆրանսիայի, Բրիտանիայի, Իռլանդիայի, Ֆինլանդիայի, Իտալիայի, Պորտուգալիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Հունաստանի, Իսպանիայի, Շվեդիայի, նաև Կանադայի ներկայացուցիչներ։

«Ռուս գործընկերներից ճշտում ենք». Մարուքյանը` ԵԽԽՎ–ում գերիների հարցով քվեարկության մասին