Լարված վիճակ` Երևան–Արտաշատ ճանապարհին. քաղաքացիները փորձում են փակել վարչապետի ճանապարհը

Ոստիկանության ուժերը ակցիայի մասնակիցներին հրելով բացեցին ճանապարհը և բերման ենթարկեցին կազմակերպիչներից ՀՅԴ Արտաշատի «Դուման» կոմիտեի անդամ Գերասիմ Վարդանյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Քաղաքացիները փակել են Արտաշատ–Երևան մայրուղին` փորձելով արգելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մուտքը մայրաքաղաք։

Ոստիկանության ուժերը ակցիայի մասնակիցներին հրելով բացեցին ճանապարհը և բերման ենթարկեցին կազմակերպիչներից  ՀՅԴ Արտաշատի «Դուման» կոմիտեի անդամ Գերասիմ Վարդանյանին։

Ակնկալում եմ կտրուկ գործողություններ. Փաշինյանը` Սյունիքի ակցիաների մասին. տեսանյութ

Այս պահին վարչապետի ավտոշարասյունը դեռևս չի անցել մայրուղու տվյալ հատվածով։

Իրավիճակը ավտոմայրուղում շարունակում է լարված մնալ։ Պարբերաբար բախումներ են տեղի ունենում ոստիկաննների ու ակցիայի մասկշնակիցների միջև։

Կարճ ժամանակ անց ոստիկաններն ապահովվեցին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան անխափան երթը դեպի Երևան։

Նշենք, որ ապրիլի 20-ի գիշերը վարչապետը թաքուն այցելել է Սյունիք` Շուռնուխ համայնք, որտեղ բնակիչները նրան ընդունել են վրդովված և սառը։

Այսօր Նիկոլ Փաշինյանին վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով են դիմավորել նաև Ագարակում, Մեղրիում ու Կապանում:

«Որոշում է կայացվել Սյունիքի սահմանագիծը համաձայնեցնել ՀԱՊԿ սահմանագծին». Նիկոլ Փաշինյան

Այցի ընթացքում Փաշինյանը եղել է Սյունիքի զորամասերից մեկում, որտեղ ծանոթացել է օպերատիվ իրավիճակին եւ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։