ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերի ստորաբաժանումը մեկնել է Լիբանան

Հայ խաղաղապահների ծառայությունը բազմիցս արժանացել է վերադաս հրամանատարության բարձր գնահատականին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերի հերթական ստորաբաժանումը մեկնել է Լիբանան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը և հավելում, որ խաղաղապահները Լիբանան են մեկնել երեկ` ապրիլի 20-ին։

ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերի ստորաբաժանումը մեկնել է Լիբանան

Հայկական խաղաղապահ ստորաբաժանումը ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖՕԼ-ի առաքելության կազմում, իտալական հրամանատարության ներքո, Լիբանանում խաղաղարար առաքելություն են իրականացնում 2014 թվականից: 

ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերի ստորաբաժանումը մեկնել է Լիբանան

Հայ խաղաղապահների ծառայությունը բազմիցս արժանացել է վերադաս հրամանատարության բարձր գնահատականին։ 

Հիշեցնենք` Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ, Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը կազմակերպել էր հանդիսավոր միջոցառում: