Գյումրիում ամուսինը սպանել է կնոջը հարևանի տանը

Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գևորգյանը Sputnik Արմենիային մանրամասներ է հայտնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Գյումրիում ապրիլի 20-ին՝ երեկոյան ժամը 8-ի սահմաններում, 69-ամյա տղամարդը հարևանի տանը սպանել է 65-ամյա կնոջը: 

Երևանում դիմակի պատճառով սպանություն կատարած տղամարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

Դեպքը տեղի է ունեցել Շիրակացի փողոցի տներից մեկում: Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գևորգյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ նախնական տեղեկությունների համաձայն, կինը եղել է հարևանի տանը: Կնոջ հետևից նույն բնակարան է գնացել ամուսինը, որը եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ։

Կենցաղային հարցի շուրջ վիճաբանելով կնոջ հետ՝ նա դանակով հարվածել է որովայնի ու կրծքավանդակի հատվածին՝ պատճառել կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, որովայնի էպիգաստրալ շրջանի կտրած-ծակած վերքեր:

«Գյումրի» ԲԿ-ում գրանցվել է կնոջ կենսաբանական մահը: Հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասի հատկանիշներով (Դիտավորյալ սպանություն)։ Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է կնոջ ամուսինը՝ 1952 թվականին ծնված Վ. Մ-ն։

ԱՄՆ-ում ոստիկանը սպանել է ձեռքերը վեր պարզած 13-ամյա տղային. տեսանյութ

Հանցագործության գործիքը հայտնաբերվել է: