ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Մ-5‚ Երևան-Արմավիր ճանապարհի կմ15+00-կմ16+500 հատվածում (Էջմիածնի տարածքով անցնող հատված) ապրիլի 22-ից մինչև ապրիլի 30-ը երթևեկությունը յուրաքանչյուր ուղղությամբ ժամանակավորապես կկազմակերպվի մեկ երթևեկելի գոտով։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ–ը։
Երթեևեկության փոփոխությունը պայմանավորված է շինարարական աշխատանքներով‚ որոնք կատարվում են Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում։
ՊՈԱԿ–ը պատճառվող անհարմարության համար հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը:
Հայ–վրացական «Բարեկամության կամրջի» շինարարության մեկնարկը տրվել է