Ալեքսեյ Ստեֆանով, Մարիա Նաումենկո
Ուկրաինական մասը
Ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովի կարծիքով՝ Վլադիմիր Պուտինի նախազգուշացումները՝ ուղղված սադրանքների կազմակերպիչներին, որոնք սպառնում են Ռուսաստանի անվտանգության շահերին, առաջին հերթին վերաբերում են Ուկրաինային։
«Ռուսաստանը դադարել է խաղալ այն կանոններով, որոնք նրա համար սահմանել են։ Մոսկվան կարծում է, որ շատերն աշխարհում ռազմական ճանապարհով են հարցերը լուծում, բայց ավելի լավ կլինի` պայմանավորվեն։ Ով չի ուզում պայմանավորվել և այրում է բոլոր կամուրջները, նա պետք է հասկանա, որ պատասխանը կլինի արագ և համարժեք։ Ուկրաինայի հետ կապված իրավիճակը կապված է տարբեր պատժամիջոցների հետ Ղրիմի և Դոնբասի պատճառով։ Ռուսաստանին պարտադրել են կանոններ, բայց այդ ժամանակներն ավարտվել են, և նախագահն այդ մասին ուղիղ ասել է», - կարծում է փորձագետը։
Վլադիմիր Պուտինը հստակ հասկացնել է տվել, որ ցանկացած ռազմական սադրանք կուղեկցվի պատասխան միջոցներով, իսկ Ուկրաինայի ներկա իշխանությանը փաստի առաջ են կանգնեցրել նրա գործընկերները․ Լեոնկովի խոսքով՝ նրանք պետք է պատերազմեն։ Չէ՞ որ Ուկրաինայում մեծ փողեր են ծախսել, զինծառայողներ են պատրաստել։
Ռուսաստանի տնտեսության վերելքը ձեռնտու է Հայաստանին. փորձագետը` Պուտինի ուղերձի մասին
Փորձագետի կարծիքով՝ պատահական չէ, որ Զելենսկին հանկարծ խոսել է Դոնբասում մարտական շփման գծում Պուտինի հետ հանդիպման մասին, բայց այդ հանդիպումը չի կայանա, նա պետք է հանդիպի Դոնեցկի ու Լուգանսկի ղեկավարների հետ և նրանց հետ երկխոսություն վարի։
ՌԴ–ն կարևոր դեր է խաղացել Ղարաբաղի զինված հակամարտությունը դադարեցնելու գործում. Պուտին
«Եթե Պուտինը ուղերձի ընթացքում կոնկրետ բաներ չի հայտարարել Դոնբասի և Ուկրաինայի մասին, ապա պետք չէ դա ընդունել որպես թուլություն», - վստահ է Լեոնկովը։
Հեղաշրջում Բելառուսում
Պուտինի ուղերձում հատուկ ուշադրություն է դարձվել բելառուսական խնդրին։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի բելառուսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Նիկոլայ Մեժևիչի գնահատականով՝ ՌԴ առաջնորդը հասկացնել է տվել, թե հատկապես ինչպես է պատրաստվել պետական հեղաշրջումը Բելառուսում։
«Վլադիմիր Պուտինը փաստեց, որ հիմա հասկանալի է՝ ինչու է Արևմուտքը հրաժարվում համագործակցել Ռուսաստանի հետ կիբեռանվտանգության ոլորտում․ Բելառուսում պետհեղաշրջումը ենթադրել է, որ աշխատանք է տարվել նաև համացանցում։ Իսկապես, գլոբալ աշխարհում անվտանգության համակարգ ստեղծելու համար բավական է երեք տերությունների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի ջանքերը, բայց ամերիկացիները չեն ուզում համագործակցել ո՛չ Ռուսաստանի, ո՛չ նրա դաշնակիցների, ո՛չ Չինաստանի հետ։ Ուստի աշխարհն այնտեղ է, որտեղ գտնվում է», - կարծում է Նիկոլայ Մեժևիչը։
Տրանսպորտային-լոգիստիկ միջանցքները եվրասիական գործընկերության կարկաս կդառնան. Պուտին
Փորձագետը չի կասկածում, որ Վաշինգտոնն առնչություն ունի Բելառուսում բռնի իշխանության փորձին։
«Ես չեմ հավատա, որ Լիտվայի հետախուզությունը կարող է ինքնուրույն նման որոշում կայացնել։ Կամ նույնիսկ Լեհաստանի։ Ակնհայտ ամերիկյան ձեռագիր է, որովհետև անհնար է մյուս գերտերությունների մոտ հետաքրքրություն առաջացնել։ Իսկ նախագահներին հեռացնելը վերջին երկու հարյուր տարիներին ամերիկացիների սիրելի զբաղմունքն է։ Ոչ մի նոր բան», - ասել է մասնագետը։
Կորոնավիրուս, ԶՈւ, ՌԴ–ի արտաքին թշնամիներ, Արցախ և Սիրիա. Պուտինի ելույթի հիմնական կետերը