Դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է զբաղվել Փաշինյանին առնչվող Սյունիքի դեպքերով

Սյունիքում Նիկոլ Փաշինյանին չէին սպասում. ինչպես Ագարակում, այնպես էլ Քաջարանում բողոքի ակցիաներ տեղի ունեցան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը Սյունիքում կատարված դեպքերի առնչությամբ ոստիկանությանը հանձնարարել է քրեադատավարական կարգով վարույթ իրականացնել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին դատախազության լրատվության բաժնից։

Քաջարանի բնակիչները մերժեցին Փաշինյանին

Ոստիկանության լրատվական ծառայությունից էլ իրենց հերթին հայտնեցին, որ Սյունիքի դեպքերի հետ կապված բերման ենթարկվածներ չկան:

Նշենք, որ այսօր առավոտյան Ագարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանին բավական բուռն դիմավորեցին։ Տասնյակ մարդիկ էին փողոց դուրս եկել և բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով, որ վարչապետը հեռանա։ Այդ ընթացքում ոստիկանների և քաղաքացիների մեջ նաև բախումներ տեղի ունեցան։ Փաշինյանը կարճ ժամանակ անց հեռացավ Ագարակից։

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին Ադրբեջանի նախագահը խոսել էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու և Հայաստանի բնակչության դուրս շպրտելու մասին՝ անկախ Հայաստանի կամքից: Ադրբեջանի նախագահը նաև նշել էր, որ բոլոր ուժերը մոբիլիզացված են ծրագիրն իրագործելու համար:

Ագարակում բողոքի ակցիայի մասնակիցները վարչապետից պահանջում էին նաև, որ նա անպատասխան չթողնի Ալիևի հայտարարությունները։

Լարված իրավիճակ ու բախումներ Ագարակում. քաղաքացիները բողոքում են Նիկոլ Փաշինյանի այցի դեմ

Վարչապետ Փաշինյանի այցի դեմ բողոքի ակցիա են իրականացրել նաև Քաջարանում։