Աղանդավորները կանեն ամեն ինչ, որպեսզի իշխանությունը չփոխվի․ Ալեքսանդր Ամարյան

Ալեքսանդր Ամարյանի խոսքով ՝ աղանդավորներին շատ հեշտ է ասել, թե ընտրություններին ում օգտին քվեարկեն։ Մասնավորապես այս կամ այն քաղաքական ուժը մի կլորիկ գումար է տալիս կառույցի հովվին, որն էլ հավաքի ժամանակ ուղղակի ասում է, թե ընտրություններին ում օգտին է պետք քվեարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. «Հոգևոր և ազգային արժեքների ազգային ճակատի»  ՀԿ ղեկավար Ալեքսանդր Ամարյանի կարծիքով՝  Հայաստանում գործող կրոնական կառույցներն այսօր լիովին ընդգրկված են քաղաքականության մեջ, և նրանց ձեռնտու չէ իշխանության փոփոխությունը։ Նման տեսակետ Ամարյանը հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

ԲՀԿ-ն գնալու է ընտրություններին միայնակ, վարչապետի թեկնածուն միանշանակ Գագիկ Ծառուկյանն է

Նրա խոսքով՝  դեռ 2015 թվականից Հայաստանում գործող կրոնական կառույցներն ակտիվորեն մասնակցել են քաղաքական գործընթացներին, իսկ արդեն 2018 թվականի ընտրություններին նրանցից շատերը հայտնվել են իշխանության շրջանակներում։

«Նրանք հիմա իշխանության մեջ են, ու եթե հանկարծ իշխանությունը փոխվի, նրանց համար վատ օրեր են սկսվելու։ Այս պատճառով նրանք կանեն ամեն ինչ, որպեսզի իշխանությունը չփոխվի։ Մենք ունենք գործող կրոնական կառույցներ, որոնք Թուրքիայում ունեն մասնաճյուղեր, կան կառույցներ, որոնց սերտ կապերի մեջ են ադրբեջանական աղանդավորական եկեղեցիների հետ»,-ասաց նա։

Ամարյանի խոսքով ՝աղանդավորներին շատ հեշտ է ասել, թե ընտրություններին ում օգտին քվեարկեն։ Մասնավորապես այս կամ այն քաղաքական ուժը մի կլորիկ գումար է տալիս կառույցի հովվին, որն էլ հավաքի ժամանակ ուղղակի ասում է, թե ընտրություններին  ում օգտին է պետք քվեարկել կամ հրավիրում է ելույթի տվյալ քաղաքական գործչին։

Դաշնակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին․ ՀՅԴ Գերագույն ժողով

Նա նշեց, որ Հայաստանում այսօր գործում են աշխարհում առկա գրեթե բոլոր կրոնական կազմակերպությունները, որոնցից յուրաքանչյուրը ինչ-որ երկրի շահն է սպասարկում։