Երևանը առաջիկա վեց ամսում 161 հատ նոր ավտոբուս կստանա

Նոր ավտոբուսները հագեցած կլինեն եվրոպական ժամանակակից ստանդարտներին համապատասխան կահավորանքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik․ Երևանը առաջիկա վեց ամսում 161 հատ 8,6 մետրանոց նոր քաղաքային ավտոբուսներ կստանա։ Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook-ում՝ հրապարակելով նոր ավտոբուսի լուսանկար։

Երևանի նոր ավտոբուսներն ուշանում են

«CNG Green line («կանաչ») շարժիչով ավտոբուսների մատակարարը միջազգային բարձր որակավորում ունեցող, Չինաստանում գործող «Ժոնգ տոնգ» (Zhong Tong) ընկերությունն է։ Նոր ավտոբուսները հագեցած կլինեն եվրոպական ժամանակակից ստանդարտներին համապատասխան կահավորանքով, մասնավորապես, օդորակիչներով, LED լուսատախտակներով եւ հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ կահավորանքով», - գրել է Մարությանը։

Քաղաքապետը նշել է, որ տրանսպորտային ռեֆորմն ընթանում է քաղաքապետարանի նախանշած ժամանակացույցի համաձայն։