ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ռուսական պատվիրակության ներկայացուցիչ Սերգեյ Պախոմովը անդրադարձել է հայ գերիների վերաբերյալ հարցի քվեարկությանը:
Պատգամավորն Instagram-ի իր էջում պատասխանելով բաժանորդներից մեկի հարցին` հայտնել է, որ այդ հարցի քվեարկության ժամանակ ամբողջ պատվիրակությունը տեխնիկական խափանման է բախվել։
«Մենք էլ շատ չենք հավատում զուգադիպությանը։ Համապատասխան դիմումներ ենք ներկայացրել», - գրել է Պախոմովը։
Գերիների հարցի ներառումը ԵԽԽՎ օրակարգ արդեն իսկ դրական է. «Իմ քայլը» խմբակցություն
Հիշեցնենք, որ գերիների հարցը գարնանային նստաշրջանի օրակարգում ընդգրկելուն դեմ է քվեարկել 21 պատգամավոր, այդ թվում՝ ռուսական պատվիրակության հինգ անդամ։ Ռուսաստանի պատվիրակության պատգամավորներից 7–ը ձեռնպահ են քվեարկել։ Այդուհանդերձ հարցն ընդգրկվել է օրակարգում։
«Ռուս գործընկերներից ճշտում ենք». Մարուքյանը` ԵԽԽՎ–ում գերիների հարցով քվեարկության մասին