Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Կոմանդոսի հիշատակին. լուսանկարներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել լեգենդար ռազմական գործիչ Արկադի Տեր–Թադևոսյանի շիրիմին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի գերեզման: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Կոմանդոսի հիշատակին. լուսանկարներ

Նշվում է, որ վարչապետը ծաղիկներ է խոնարհել լեգենդար ռազմական գործչի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Կոմանդոսի հիշատակին. լուսանկարներ

Նշենք, որ Կոմանդոսը մահացել էր մարտի 31–ին, կյանքի 82–րդ տարում։

Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին Վրացական ԽՍՀ մայրաքաղաք Թբիլիսիում։

Ռազմի դաշտում նա մեզ համար ծնող էր. զինակիցները պատմում են լեգենդար Կոմանդոսի մասին

Նա Խորհրդային բանակի կազմում ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում։

1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։

1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։ 

1992 թվականի մայիսին 8–ի լույս 9–ի գիշերը հայկական ուժերը Արկադի Տեր–Թադևոսյանի գլխավորությամբ ազատագրել են բերդաքաղաք Շուշին։

Հայաստանը հրաժեշտ տվեց Շուշին ազատագրած լեգենդար Կոմանդոսին. լուսանկարներ