Վահե Ղազարյանը պաշտոններից ազատել է Սյունիքի մարզի և Գորիսի ոստիկանապետներին

Հայտնի է, թե ովքեր են փոխարինել արդեն իսկ նախկին ոստիկանապետներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով պաշտոնից ազատվել է Սյունիքի մարզի ոստիկանապետ Ալեքսանդր Հակոբյանը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Պաշտոնանկություններ ՀՀ կառավարությունում. Փաշինյանը որոշումներ է կայացրել

Նրա խոսքով` Ալեքսանդր Հակոբյանն ուղարկվել է կադրերի ռեզերվ, իսկ նոր ոստիկանապետ է նշանակվել Ալիկ Մամիկոնյանը

«Պաշտոնից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել Գորիսի ոստիկանապետ Սերգո Մարկոսյանը։ Նրան այդ պաշտոնում փոխարինել է կադրերում գրանցված Ալեն Կարապետյանը»,–ասաց Ջանոյանը:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներից մեկը վայր է դրել մանդատը

Նրա խոսքով` պաշտոնից ազատվել է նաև Սյունիքի մարզի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը, ում փոխարինել է Կապանի բաժնի պետ Զորիկ Վարդանյանը: Իսկ Կապանի բաժնի պետ է նշանակվել Արամ Դավթյանը:

ԱԽ–ն հրապարակել է սեպտեմբերի 30-ի նիստի գաղտնազերծված հատվածի ձայնագրությունը