ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու որոշում է ստորագրել և փոխնախարարների ազատել պաշտոնից։ Փաստաթղթերը հրապարակվել են կառավարության կայքում։
Որոշումներից մեկի համաձայն` Գոռ Մելիքյանն ազատվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
Նշենք, որ Մելիքյանն այդ պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի մայիսի 11–ին։
Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Կարեն Իսախանյանն ազատվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից:
Իսխանյանն այդ պաշտոնում վերանշանակվել էր 2018 թվականի հունիս 11–ին։