Նախկինների մասնակցությունն ընտրություններին ուժեղացնում է Փաշինյանին. ԼՀԿ

«Լուսավոր Հայաստանը» որոշում է կայացրել ընտրություններին մասնակցել առանձին` առանց դաշինքի, իր ցուցակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Նախկինների մասնակցությունն ընտրություններին ուժեղացնում է Փաշինյանին։

Նման տեսակետ այսօր ԱԺ–ում կայացած «Լուսավոր Հայաստան» խմբակցության ճեպազրույցում հայտարարեց խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը` մեկնաբանելով ընդդիմադիր ճամբարին ուղղված իրենց քաղաքական ուժի առաջարկը։

ԲՀԿ-ն գնալու է ընտրություններին միայնակ, վարչապետի թեկնածուն միանշանակ Գագիկ Ծառուկյանն է

«Առաջարկը դրա մասին էր. թույլ տվեք մենք հաղթենք Փաշինյանին, որովհետև իրենց ներկայությամբ նախկինները միայն ուժեղացնում են Փաշինյանին։ Փաշինյանն այսօր ունի երկու մասից բաղկացած ընտրողներ. նրանք, ովքեր, ինչ էլ անի Փաշինյանը, երդվել են իր անունով ու ընտրելու են իրեն, և նրանք, ովքեր վախենում են, որ նախկինները կվերադառնան»,– ասաց Գորգիսյանը` համոզմունք հայտնելով, որ հների վերադարձի հարցը բացառելու պարագայում «Իմ քայլին» առաջիկա ընտրություններին կհաջողվի ընդամենը 10 տոկոսանոց ֆրակցիա ունենալ։

Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստանին», Գորիգիսյանի պնդմամբ, իրենք թույլ չեն տալու ո՛չ նախկինների վերադարձը, ո՛չ Փաշինյանի վերարտադրությունը։

Գորգիսյանը նաև նշեց, որ «Լուսավոր Հայաստանը» որոշում է կայացրել ընտրություններին մասնակցել մենակ` առանց դաշինքի, իր ցուցակով։

Դաշնակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին․ ՀՅԴ Գերագույն ժողո