«Մենք ավելի լիարժեք պատասխանի էինք սպասում»․Ալիևը դժգոհ է Ռուսաստանից

Ալիևի խոսքով ՝ ռուսական խաղաղապահ զորախումբը իրենց կողմից հրավիրվել է Ղարաբաղ և հարակից տարածքներ։ Եվ իրենք կարծում էին, որ համագործակցության այս նոր ձևաչափը կամրապնդի հարաբերությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik․ Բաքուն ակնկալում է ավելի ամբողջական պատասխան ստանալ Ռուսաստանից Արցախում «Իսկանդեր-Մ» հրթիռների հայտնվելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը տրված նախագահ Իլհամ Ալիևի հարցազրույցին։

Խստորեն դատապարտում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ալիևի նկրտումները․ ԱԳՆ

«Մեզ պետք է պաշտոնապես պատասխան տան։ Կա՛մ այդ հրթիռները փոխանցվել են Հայաստանին, կա՛մ անօրինական ճանապարհով դուրս են բերվել Ռուսաստանից։ Այս հարցերի պատասխանները չկան։ Տհաճ իրավիճակ է», - ասել է Ալիևը։

Նրա խոսքով ՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի ռազմավարական գործընկերություն։

«Ռուսական խաղաղապահ զորախումբը մեր կողմից հրավիրվել է Ղարաբաղ և հարակից տարածքներ։ Մենք կարծում էինք, որ համագործակցության այս նոր ձևաչափը կամրապնդի մեր հարաբերությունները։ Շուշիում «Իսկանդեր-Մ» հրթիռների բեկորների հայտնաբերման վերաբերյալ ամբողջական պատասխանի բացակայությունն, իհարկե, ափսոսանք ու զարմանք է առաջացնում ինչպես ադրբեջանական ժողովրդի, այնպես էլ ադրբեջանական ղեկավարության մոտ։ Մենք հույս ունենք, որ այդ հարցը կպարզվի», — հավելել է Ադրբեջանի նախագահը։

«Բացահայտ մեղադրանք». Ալիևը հերքում է «Իսկանդեր-Մ»- ն Սիրիայից Արցախ տեղափոխելու վարկածը

Մարտի վերջին ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել «Իսկանդեր» ռազմամթերքի բեկորների հայտնաբերման մասին: Ադրբեջանական ականազերծման գործակալության (ANAMA) պնդմամբ ՝ Շուշի քաղաքում մարտի 15-ին հայտնաբերվել էին երկու հրթիռի բեկորներ։ Սակայն պետք է նշել, որ Հայաստանի սպառազինության մեջ կա «Իսկանդեր-Է» տեսակի զենքը, ոչ թե «Իսկանդեր-Մ»։ Բաքվում սկսեցին գրել, որ ադրբեջանական զինուժի դեմ Ռուսաստանի կողմից են կիրառվել այդ հրթիռները։ Իսկ Մոսկվան ի պատասխան հայտարարել է, որ Ղարաբաղում Իսկանդեր հրթիռներ ընդհանրապես չեն կիրառվել։

Ալիևը հայտնել է, որ Ղարաբաղում «Իսկանդեր-Մ»-ի կիրառման մասին Մոսկվայից պատասխան են ստացել

Այդ կապակցությամբ շատ ռուս և հայ փորձագետներ պնդում են, որ «Իսկանդերների» բեկորները կարող էին բերվել թուրք մասնագետների կողմից Սիրիայից ՝ սադրանքի նպատակով։