ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. Ֆրանսիական «Լադանիվա» խումբը, որի վոկալիստը հայուհի Ժակլին Բաղդասարյանն է, Հայաստանում առաջին համերգը կունենա այս տարի։
Խմբի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ համերգը տեղի կունենա մայիսի 29-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
«Մամա՜։ Գալիս ենք Հայաստան։ Շատ ուրախ կլինենք ձեզ տեսնել Երևանում կայանալիք մեր առաջին համերգին: Սեր, սեր, սեր»,- նշված է խմբի էջում։
Նշենք, որ ֆրանսիական այս խումբն արդեն բազմաթիվ հայկական կատարումներ և տեսահոլովակներ է թողարկել։