Կրակոցներ Նյու Յորքում․ կա զոհ և վիրավորներ

Դեպքը տեղի է ունեցել Ուեսթ Հեմփսթեդի Stop&Shop սուպերմարկետի գրասենյակային տարածքներից մեկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik․ ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի Լոնգ Այլենդ շրջանի սուպերմարկետում հրաձգության հետեւանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, երկուսը վիրավորվել են։ Տեղի ոստիկանության ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը CNN հեռուստաալիքին հայտնել է, որ հրաձգությունը տեղի է ունեցել Ուեսթ Հեմփսթեդի Stop&Shop սուպերմարկետի գրասենյակային տարածքներից մեկում։

Նա նաև ասել է, որ հանցագործը թաքնվել է, իրավապահները փնտրում են նրան։ Տեղի բնակիչներին խնդրում են փողոց դուրս չգալ մինչև ոստիկանությունը չավարտի աշխատանքները։ Մոտակա դպրոցները նույնպես փակվել են` անվտանգության նկատառումներից ելնելով։

Հիշեցնենք՝ օրեր առաջ ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում անհայտը կրակ էր բացել, հինգ մարդ ծանր աստիճանի վնասվածքներ էին ստացել։