ՌԱԴԻՈ

Գերիներին մեկ օր ավել պահելը գլխացավանք պետք է դառնա Ադրբեջանի համար. Մինասյան

Քաղաքագետ Նարեկ Մինասյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցի քննարկմանը ռուսական կողմի արտահայտած դիրքորոշմանը։
Sputnik
Գերիներին մեկ օր ավել պահելը գլխացավանք պետք է դառնա Ադրբեջանի համար. Մինասյան

Հայ գերիների վերադարձի միակ և ամենակարևոր հիմքը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է, որով Ադրբեջանը գրավոր ստանձնել է պարտավորություններ, և բոլոր քայլերի տրամաբանության հիմքում պետք է հիմնվել հենց այդ հայտարարության վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Նարեկ Մինասյանը։

Ադրբեջանը ցինիկաբար մեղադրում է Հայաստանին. Միրզոյանը Եվրանեսթում խոսել է գերիների մասին

Նրա խոսքով`սակայն, չպետք է սահմանափակվել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Խնդրի լուծման համար տևական և լուրջ ջանքեր պետք է գործադրվեն ամենատարբեր մակարդակներում և ամենատարբեր ձևաչափերով. ԵԽԽՎ-ն դրանցից մեկն է։ 

«Պետք է փորձենք օգտվել միջազգային հարաբերություններում կամ արտաքին քաղաքականության շրջանակում Հայաստանին հասանելի ողջ գործիքակազմից Ադրբեջանի վրա հավելյալ ճնշում գործադրելու համար, որպեսզի ի վերջո մենք հասնենք մի իրավիճակի, որ գերիներին ամեն օր ավել պահելը դառնա գլխացավանք Ադրբեջանի համար»,- ասաց Մինասյանը։

Անդրադառնալով հայ գերիների մասին հարցի քննարկմանը ռուս պատվիրակների քվեարկությանը, Մինասյանն արձանագրեց, որ դա եղել է տեխնիկական վրիպակի հետևանք, և դրա մասին արդեն իսկ բարձրաձայնել են պատվիրակության ներկայացուցիչները։

Քաղաքագետի կարծիքով` նախատեսված քննարկման ժամանակ ռուսական կողմը հանդես կգա համապատասխան ելույթով։

«Խափանում է եղել». ԵԽԽՎ-ում ՌԴ ներկայացուցիչը՝ հայ գերիների հարցը քվեարկելու մասին

Հիշեցնենք` երեկվանից բուռն քննարկվում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ապրիլի 19-ին կայացած քվեարկությունը, որի արդյունքում լիագումար նստաշրջանի օրակարգում ընդգրկվեց Ադրբեջանում գտնվող «Հայ ռազմագերիների, պահվող այլ անձանց և տեղահանված անձանց մասին» հարցը։ Քվեարկությանը ռուսական կողմի ներկայացուցիչներից 5-ը դեմ, 7-ը ձեռնպահ են քվեարկել: