Գերիների հարցի ներառումը ԵԽԽՎ օրակարգ արդեն իսկ դրական է. «Իմ քայլը» խմբակցություն

Հարցը քաղաքականացնելու Ադրբեջանի փորձերը հանգեցրեցին ԵԽԽՎ–ի կողմից քաղաքական ճնշման։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Հայ գերիների վերադարձի հետ Ռուսաստանը կապ ունի այնքանով, որքանով հանդիսանում է եռակողմ հայտարարության կողմ, իսկ ԵԽԽՎ–ն` այնքանով, որքանով այդ հարցը միջազգային մարդասիրական իրավունքի նորմ է։

Գերիները կարողացել են կապ հաստատել հարազատների հետ․ ԿԽՄԿ

Այսօր ԱԺ–ում կայացած «Իմ քայլը» խմբակցության անդամների ճեպազրույցում հայտարարեց խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը` անդրադառնալով ԵԽԽՎ այսօրվա նիստում նախատեսված՝ հայ գերիների վերադարձի հարցի քննարկմանը։

«Որքան էլ մենք փորձում ենք գերիների հարցը չքաղաքականացնել` այն քաղաքական բանակցությւնների առարկայի չվերածելու և բացառապես միջազգային մարդասիրական նորմերի սահմաններում դիտարկելու ու լուծելու համար, բայց, քանի որ մենք տեսնում ենք այդ հարցի քաղաքականացման փորձեր Ադրբեջանի կողմից, հետևաբար նրանց վրա նաև քաղաքական ճնշում պետք է բանեցվի, ինչը և արվում է»,– ասաց Եղոյանը։

Իշխող խմբակցության ներկայացուցիչը դրական է գնահատում արդեն իսկ հարցի` ԵԽԽՎ նիստի օրակարգում ընդգրկվելու քաղաքական որոշումը։

ԵԽԽՎ–ն նոր բանաձև է ընդունել. հայ և ադրբեջանցի պատվիրակները դիտողություն են ստացել