ԵԽԽՎ–ն նոր բանաձև է ընդունել. հայ և ադրբեջանցի պատվիրակները դիտողություն են ստացել

Քննարկման բոլոր մասնակիցները հավանություն են տվել այդ բանաձևին, թեև Ուկրաինայի խորհրդարանականների կողմից Ռուսաստանի հասցեին ավանդական մեղադրանքներ են հնչել Ուկրաինայի գործերին միջամտելու վերաբերյալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik․ ԵԽԽՎ-ում ապրիլի 19–ին ընդունվել է բանաձև, որում վեհաժողովի մասնակից երկրներին կոչ են անում լրջորեն քննարկել ատելության հռետորաբանության հետ կապված սպառնալիքները, որոնց դիմում են պետական սուբյեկտներն ու խորհրդարանականները։ Նշվում է, որ այդ հռետորաբանությունն ազգային փոքրամասնություններին ավելի խոցելի է դարձնում խտրականության և բռնության համար։ Տեղեկությունը հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

Բաքվի «Ռազմավարի պուրակը» պետք է փակվի․ Մարուքյանի կոշտ ելույթը ԵԽԽՎ-ում

«Վեհաժողովը նաև կոչ է անում պետական գործիչներին և քաղաքական գործիչներին զերծ մնալ ատելության լեզվից և լրացուցիչ միջոցներ ձեռնարկել թշնամանք հրահրելու կամ ատելության հողի վրա հանցագործությունների դեմ պայքարելու համար, որոնք կատարվում են ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց դեմ», - ասվում է բանաձևում:

Քննարկման բոլոր մասնակիցները հավանություն են տվել այդ բանաձևին, թեև Ուկրաինայի խորհրդարանականների կողմից Ռուսաստանի հասցեին ավանդական մեղադրանքներ են հնչել Ուկրաինայի գործերին միջամտելու վերաբերյալ:

Նշենք, որ նիստի նախագահը նաև մի քանի անգամ կարգուկանոն հաստատելու կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի պատգամավորներին, որոնք ազգային փոքրամասնությունների քննարկումից անցել են փոխադարձ քննադատության Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով:

Ամենակարևորը եվրոպացիների ելույթներն են. ի՞նչ կփոխի ԵԽԽՎ նիստում գերիների հարցի քննարկումը