Եվրամիությունը և ԲՏԱ նախարարությունը Հայաստանում էլեկտրոնային համակարգեր կներդնեն

Ներկայումս ԵՄ-ն համագործակցում է ՀՀ-ի հետ «e-judiciary» և «e-visa» ծառայությունների ամբողջական ներդրման ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը հեռավար հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Տեղեկացնում է նախարարության կայքը։

Նախարարը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը ողջունել են միմյանց և նշել, որ նախկինում ունեցած արդյունավետ համագործակցությունը լավ հիմք է՝ առաջիկայում գործընկերային հարաբերություններն ամրապնդելու համար: 

Ռուսաստանում միգրանտներին կպարտավորեցնեն գրանցվել էլեկտրոնային ռեեստրներում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանը նշել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացը ՀՀ-ում տեսանելի է: Ոլորտում առկա է աշխատատեղերի մեծ պահանջարկ և հանրությանը դեպի տեխնոլոգիական կրթություն ուղղորդելը կարևոր ազդակ կարող է հանդիսանալ այս բնագավառի զարգացման համար։ Նախարարը դեսպանին է ներկայացրել Հայաստանի վերջին տարիների ձեռքբերումները, կատարված աշխատանքի ամփոփ պատկերը, առանձնացրել ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները:

Վիկտորինը նշել է, որ ԵՄ-ն կարևորում է էլեկտրոնային կառավարման մշտական արդիականացումը (e-government): ԵՄ-ի հետ աշխատանքներ են ընթացել նաև «e-tax», «e-police» ծառայությունների, ինչպես նաև «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի  գործարկման, ակտիվացման ուղղությամբ:  Ներկայումս ԵՄ-ն համագործակցում է ՀՀ-ի հետ «e-judiciary» և «e-visa» ծառայությունների ամբողջական ներդրման ուղղությամբ:

Մեր պատասխանն Ադրբեջանին` պետք է լինի արդյունաբերական Հայաստանը. ԲՏԱ նախարար

Չոբանյանը նշել է նաև, որ ներկայում նախարարությունը մշակում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ռազմավարությունը, որը կսահմանի ոլորտային զարգացման միջնաժամկետ և երկարաժամկետ հիմնական ուղենիշերը: