ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. Դերասան Հայկ Պետրոսյանն ու սիրելին` Անի Թադևոսյանը օրինականացրել են իրենց հարաբերությունները քաղաքացիական ամուսնությամբ:
Տեղի ունեցած նախահարսանեկան խնջույքին մասնակցել է նաև երգչուհի Իվետա Մուկուչյանը։ Նա Instagram-ի Story-ի բաժնում զվարճալի դրվագներ է հրապարակել զույգի մասնակցությամբ և ուրախացրել հետևորդներին։
Տեսանյութում երևում է, որ զույգը հատուկ ջինսե բաճկոններ է հագել, որի հետևի մասում գրված է «Ջասթ մեrrիդ» (նորապսակներ)։ Դե իսկ որպես տարոսիկներ զույգն ընտրել է «Love is» մաստակները։
Հայկ Պետրոսյանը նույնպես կմեկնի Արցախ. ճակատագիրը չի ների, եթե արժանի չլինենք մեր տղաներին
Նշենք, որ չնայած Հայկը իր անձնական կյանքը հնարավորինս գաղտնի է պահում հանրությունից, այնուամենայնիվ դերասանուհի Իննա Խոջամիրյանի հետ բաժանումից կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Հայկն ու Անին հանդիպում են։